«Մերսեդես»-ը պատրաստ է «Ֆորմուլա-1»-ի աշխարհի նորընծա չեմպիոն Լուիս Հեմիլթոնին նոր և երկարաժամկետ պայմանագիր առաջարկել:
Mirror-ի փոխանցմամբ՝ 5 տարվա համաձայնագրի դիմաց Հեմիլթոնին կառաջարկվի 100 մլն եվրո աշխատավարձ:
Բրիտանացի ավտոարշավորդի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2015թ.: «Մերսեդես»-ի ղեկավար Տոտո Վոլֆն ավելի վաղ ցանկություն էր հայտնել շարունակել համագործակցությունը Լուիսի հետ:
Հավելենք, որ Հեմիլթոնն աշխարհի կրկնակի չեմպիոն է: Նոյեմբերի 23-ին նա երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն՝ հաղթելով Աբու-Դաբիի Գրան-պրիում: