Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դեօֆշորիզացիայի ուրվականը՝ Հայաստանում

Ռուսաստանի նախագահ Պուտինը ստորագրել է մի օրենք, որը ըստ էության վերաբերում է օֆշորներում գտնվող ռուսաստանյան կապիտալին, որը, բնականաբար, հիմնականում պատկանում է ռուսաստանցի տարբեր տրամաչափի չինովնիկների: Ըստ նոր օրենքի՝ ըստ էության ստեղծվում են մեխանիզմներ, որոնք հարկային պարտավորություն են առաջացնում օֆշորային գումարների համար:

Ռուսաստանի իշխանություններն այս օրենքի նախաձեռնությամբ հանդես եկան Արևմուտքի պատժամիջոցներից հետո, ինչը լիովին հասկանալի է: Ռուսաստանի ամենախոցելի տեղին են հարվածում՝ ֆինանսներին, և Ռուսաստանն այսօր օդ ու ջրի նման փողի կարիք ունի: Եվ ահա այդ կարիքը հոգալու համար էլ ՌԴ իշխանությունները ձեռնամուխ են լինում օֆշորներին:

Իհարկե, ավելորդ է ասել, որ այդ ձեռքի տակ կհայտնվեն առաջին հերթին, այսպես ասած, ոչ յուրային կամ ոչ ամենամերձավոր կապիտալիստները, սակայն ամեն դեպքում այսպես կոչված՝ դեօֆշորիզացիայի գործընթացը շատ հետաքրքրական է, և առաջին հերթին այն պատճառով, որ կարող է հասնել մինչև Հայաստան: Ըստ որում, այստեղ երկու ճյուղ կա: Հայաստանն, իհարկե, օֆշոր չէ, սակայն ռուսական կապիտալի համար արտագնա մի վայր, որտեղ այդ կապիտալն անկասկած կարող է ազատ մանևրել՝ հաշվի առնելով Հայաստանի իշխանությունների հանդեպ ռուսական գերիշխանությունը: Ի վերջո՝ հայկական մամուլում հայտնվել է պատմությունը այն մասին, թե ինչպես է Հայաստանի միջոցով նաև արտասահման տեղափոխվել «Յուկոսի» գումարների մի զգալի մասը՝ Խոդորկովսկու հանդեպ հետապնդումից անմիջապես առաջ:

Այսինքն՝ Հայաստանն այս առումով ռուսական կապիտալի համար յուրօրինակ հանգրվան կամ միջանցք է, և դեօֆշորիզացիան եթե ոչ՝ բառի բուն իմաստով, ապա անուղղակիորեն անկասկած վերաբերելու է Հայաստանին և, բնականաբար, դրանում միջնորդի դեր կատարող հայաստանյան տարբեր տրամաչափի չինովնիկներին և իշխանական բարձրագույն դեմքերին:

Մյուս ճյուղն այն է, որ ռուսական տնտեսության խնամակալության տակ գտնվող Հայաստանում ևս գումարների խնդիր կա: Հայաստանի պետական բյուջեն կատարման լրջագույն ռիսկերի տակ է, սակայն դրանից բացի՝ նաև տնտեսությունում են ներդրումներ պետք: Ռուսաստանը չի անում՝ գումար չունի, Արևմուտքը չի կատարում, որովհետև երաշխիք չունի, վստահություն չունի: Հայաստանի քրեաօլիգարխիան չի անում նույնպես այդ պատճառներով, սակայն բոլորովին ուրիշ ենթատեքստով՝ իշխանության համար պայքար է, անորոշ պայքար, և բնականաբար՝ որևէ մեկը չի ուզում փող ներդնել տնտեսության մեջ, եթե դրա դիմաց չի ստանալու ռեալ իշխանություն: Եվ եթե, այսպես ասած, ոչ իշխանական դիրքերում հայտնված կապիտալի համար այդ վիճակը նպաստավոր է, քանի որ աշխատում է իշխանությունների դեմ, ապա իշխանությունների համար վիճակը իսկապես ճակատագրական է:

Այս տեսանկյունից շատ հավանական է, որ վաղ թե ուշ Հայաստանի իշխանությունների օրակարգում էլ հայտնվի «ավագ եղբոր»՝ Ռուսաստանի նախաձեռնությունը՝ կապիտալի դեօֆշորիզացիայի խնդիրը: Համենայնդեպս՝ տնտեսաքաղաքական կացությունը բերում է դրան, և թեև չենք կարող պնդել, որ այդպիսի որոշում անպայման կկայացվի, սակայն որ այդ քայլը դառնում է իշխանությունների համար իրավիճակին արձագանքի շատ քիչ քայլերից մեկը՝ ակնհայտ է: Իսկ սա իր հերթին էլ ավելի նոր թափով է բորբոքելու ներհամակարգային դիմակայությունը, քանի որ բնական է՝ դեօֆշորիզացիայի առաջին հերթին ենթակաների շարքում լինելու են նրանք, որոնք Սերժ Սարգսյանի թիմակից և վստահելի կապիտալի կրողները չեն:

Այստեղ կա երկու կարգավիճակ՝ ոչ իշխանական կապիտալը և մյուս կողմից՝ իշխանական ճամբարի միջանկյալ կապիտալը, որի պայմանական խորհրդանիշն են այն գործարարները և պաշտոնյաները, որոնք ակնկալում են հանդիսանալ կշռաքար՝ եթե չի ստացվում Սերժ Սարգսյանի համար, ապա արդեն ոչ իշխանական ճամբարի՝ Ծառուկյանի կամ Ռոբերտ Քոչարյանի համար:

Սրան զուգահեռ՝ հենց այս հանգամանքը կարող է արգելակել Սերժ Սարգսյանին դեօֆշորիզացիայի դիմելու հարցում, թեև ըստ էության շատ հավանական է նաև այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանը դա փորձի իրականացնել Հովիկ Աբրահամյանի ձեռքով և պատասխանատվությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում