Կիպրոսի մայրաքաղաք Լիմասոլում շարունակվում է ծանրամարտի Մ-20 և Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Մինչև 20 տարեկան աղջիկների մրցապայքարում 58 կգ քաշային կարգում գերազանց հանդես եկավ 19-ամյա Իզաբելլա Յայլյանը:
Նա պոկում վարժությունում երկրորդն էր 85 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում երկրորդ մոտեցմամբ գլխավերևում պահեց 106 կգ և ապահովեց չեմպիոնի կոչումը: Այսպիսով՝ երկամարտի արդյունքում նա գլխավերևում պահեց 191 կգ:
Յայլյանը հրաժարվեց 3-րդ մոտեցումից՝ բացառելով վնասվածք ստանալու հավանականությունը: