Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանը, Հանտ Մելքումյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Գաբուզյանը նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 4-ը կմասնակցեն Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվելիք խոշոր օփենին:
Դուք կարող եք Դոհայի մրցաշարի պարտիաների ընթացքին անմիջականորեն հետեւել մեր կայքում նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի 4-ը: Սկիզբը` ժամը 16:00-ին (Երևանի ժամանակով):
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: