Գրոսմայստեր Սամուել Սևյանը (ԱՄՆ) Սենթ Լուիսում շրջանային կարգով անցկացվող մրցաշարի յոթերորդ տուրում ոչ-ոքի խաղաց իր մարզիչ միջազգային վարպետ Անդրանիկ Մատիկոզյանի (Հայաստան) հետ, իսկ նախավերջին` ութերորդ, տուրում պարտության մատնեց միջազգային վարպետ Աշվին Ջայարամին (Հնդկաստան):
Սևյանը 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և անկախ վերջին տուրի արդյունքներից, իր համար ապահովեց առաջին մրցանակը, քանի որ մոտակա մրցակիցը` գրոսմայստեր Սեմի Շոկերը (Եգիպտոս), 13-ամյա հայազգի շախմատիստից հետ է մնում 2 միավորով:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: