Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դաժան սպանություն բանակից հետո․ «Ռազբորկա»-ի պատճառով ընկերը սպանել է մտերիմ ընկերոջը

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Ավետիք Մնացականյանի գործի դատական քննությունը:

23-ամյա Ավետիք Մնացականյանը, ըստ մեղադրանքի, 2014 թվականի մայիսի 1-ին, ժամը 18-ն անց 30-ի սահմաններում «սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել Ալբերտ Բժշկյանի կրծքավանդակի շրջանում՝ դիտավորությամբ նրան զրկելով կյանքից»:

Ավետիք Մնացականյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալ Ավետիքն ու տուժող Ալբերտը բանակային ընկերներ են եղել: Դեպքը տեղի է ունեցել տուժողի շենքի հարևանությամբ գտնվող տաղավարում, որտեղ Ավետիքը, Ալբերտը ու նրանց երրորդ ընկեր Մամիկոնը հանդիպել, նստել էին՝ ինչ-որ պարզաբանում կատարելու:

Օրեր առաջ Ավետիքի ու Ալբերտի միջև վիճաբանություն էր եղել, որը ողբերգական ավարտ է ունեցել դեպքի օրը:

Դատական նիստի սկզբում մեղադրանքի կողմը ներկայացրեց քրեական գործում առկա այլ ապացույցները, որոնք մեղադրական եզրակացությամբ դրվել են մեղադրանքի հիմքում:

Երբ մեղադրողն ընթերցում էր դիակի զննության արձանագրությունը, տուժողի իրավահաջորդը՝ սպանված Ալբերտի մայրը, ինչպես նաև հայրը չդիմացան: Վերջինս ամբաստանյալին հայտարարեց. «Տղայիս անունից քեզ դատապարտում եմ քառատման»:

Ամբաստանյալ Ավետիք Մնացականյանը հայտնեց, թե ցանկանում է ցուցմունք տալ, չնայած իր համար դժվար է խոսել ու վերհիշել կատարվածը:

Նա հայտնեց, որ տուժող Ալբերտին ճանաչում է 2009 թվականից: Միասին 6 ամիս ծառայել են բանակում, հետո ինքը փոխել է զորամասը, բայց Ավետիքի հետ ընկերությունը շարունակել է:

«Մենք էնքան լավ ենք եղել իրար հետ, որ երբ արդեն փոխել էի զորամասս, Ալբերտին այցելության եկած հայրը նաև ինձ այցելեց…»:

Ավետիքն ասաց, որ զորացրվելուց հետո ինքը ընկերներին, այդ թվում Ալբերտին հավաքել է իրենց տանը: «Մեկս մյուսիս օջախ ենք մտել, հաց ենք կերել… Մեր միջև ոչ մի սև կատու չի անցել…»:

Դեպքից մի քանի օր առաջ ամբաստանյալը ցանկացել է «Կովկաս» պանդոկում հանդիպել իր բանակային ընկերոջ եղբորը՝ Մամիկոնին, որպեսզի զրուցի նրա եղբոր մոտ՝ Մոսկվա մեկնելու վերաբերյալ:

Ըստ Ավետիքի՝ ինքը նախատեսել էր, որ Մամիկոնը մենակ կգա, իրենք կխոսեն: Բայց Մամիկոնը «Կովկաս» պանդոկ է գնացել Ալբերտի հետ:

Ավետիքը նշեց, թե Ալբերտին երբեք այդպիսին չէր տեսել, երբ ինքը նրան հարցրել է՝ ո՞նց ես, նա պատասխանել է՝ լավ, բայց չի հարցրել՝ դո՞ւ ոնց ես: «Ալբերտն այդ օրը ոչ թե անտրամադիր էր, այլ տրամադրված էր իմ դեմ»:

Խոսել են Ավետիքի մեկնելուց, բայց, ըստ Ավետիքի, Ալբերտն անմիջապես իր հետ չի խոսել, խոսել են Մամիկոնի միջոցով: Նա չի հասկացել, թե ինչն է Ալբերտի վատ տրամադրվածության պատճառը:

Ավետիքն ընդունեց, որ սեղանի շուրջ նստած ժամանակ երեքն էլ տարբեր հայհոյանքներ հնչեցրել են՝ անհասցե հայհոյանքներ են եղել՝ տղայական խոսակցության մեջ ասված:

Բայց Ավետիքի մի հայհոյանքից հետո Ալբերտը զայրացել ու զգուշացրել է. «Էս պիվի բակալը գլխիդ կջարդեմ»:

Ավետիքը վիրավորվել է ու ձեռքի կրակվառիչը նետել է ոչ թե Ալբերտի վրա, այլ նրա ուղղությամբ:

Ամբաստանյալն ասաց, թե տուժողը շատ ավելի բարձր ձայնով ու արդեն կոնկրետ իր հասցեին ուղղված վիրավորանքներ է հնչեցրել ու դուրս է եկել՝ իրեն էլ դուրս կանչելով: Բայց ինքը դուրս չի եկել. «Գիտակցում էի, որ վեճ կլինի»:

Որոշ ժամանակ անց նա Մամիկոնի հետ դուրս է եկել պանդոկից: Քայլելով հասել են Վարդան Մամիկոնյանի արձանին: Այնտեղ նրանց է մոտեցել Ալբերտը՝ շատ զայրացած: Նա ասել է. «Ուրեմն ես էնքան ընգած տղա եմ, որ ինձ զաժիգալկով խփե՞ս»:

Ըստ ամբաստանյալի՝ ինքը փորձել է չշարունակել, ասել է՝ արի հիմա չխոսենք: Բայց Ալբերտը հարվածներ է հասցրել: Ավետիքի խոսքով՝ ակնոցն ընկել է, քթից արյուն է եկել: Ինքը Ալբերտին ասել է՝ թուլա: Ալբերտը, խոր վիրավորված, հեռացել է:

Ամբաստանյալն ընդգծեց, որ այդ՝ առաջին միջադեպի ժամանակ ևս իր գրպանում է եղել դանակը: Այն նույն դանակը, որով մի քանի օր անց նա հինգ-վեց հարված էր հասցրել ու բզկտել Ալբերտի սիրտը…

Ըստ ամբաստանյալի՝ մի անգամ ուշ ժամին իրեն կողոպտել էին, այդ ժամանակից իր մեջ վախ էր մտել, դրա համար էլ տաբատի աջ փոքրիկ գրպանում միշտ դանակ էր պահում: Եվ ահա այն պահին, երբ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ Ալբերտն իրեն հարվածներ էր հասցնում, նույն դանակն իր գրպանում էր: «Ես միտում չեմ ունեցել Ալբերտին վնասելու, հակառակ դեպքում այն ժամանակ կխփեի դանակով…»:

Երբ Ալբերտը հեռացել է, Ավետիքն էլ գնացել է եղբոր մոտ, լվացել է քթից հոսող արյունը, եղբորը պատմել է կատարվածի մասին:

Եղբայրը խիստ զարմացել է, որ բանակի ընկերները կարող են իրար հետ այդպես վարվել:

Ըստ Ավետիքի՝ եղբայրը հետո զանգահարել է Ալբերտին, բայց նա իր եղբորն էլ է վիրավորել, ասել է՝ դու էլ, քո եղբայրն էլ, ու հայհոյել է:

Միջադեպի հաջորդ օրը, ըստ ամբաստանյալի, մահացել է իր հորաքույրը: Ինքը երեք օր ոչ մի կողմնակի գործով չի զբաղվել:

Երեք օր հետո Մամիկոնի միջոցով փորձել է հանդիպել Ալբերտի հետ, որ հաշտվեն: Իր կարծիքով՝ Մամիկոնի ցանկությունն էլ եղել է իրենց բարիշացնելը:

Ինքն առաջարկել է, որ մի տեղ գնան, հացի սեղան նստեն ու խոսեն:

«Չէի ուզում, որ ռազբորկա լինի, ուզում էի հանգիստ խոսենք սեղանի շուրջ, հարցը լուծենք…»:

Առաջարկել է նաև տուժողի տանից ոչ հեռու «Մալականների սադը» գնա, խոսել, հետո ոտ-ոտ իջնել «Գենացվալե»:

Բայց Ալբերտը հաղորդել է Մամիկոնի միջոցով, թե միայն իրենց բակում է հանդիպելու նրան:

Ավետիքը գնացել է Ալբերտենց բակը՝ այժմ արդեն «դեպքի վայր» կոչվող զրուցարանը:

Մամիկոնն ասել է, թե Ալբերտը բարձրացել է տուն՝ վերարկուն վերցնելու:

Մի քանի րոպեից եկել է Ալբերտը: Ըստ Ավետիքի՝ նրա վատ տրամադրվածությունը նույնն էր: Նա հայհոյանքներ է տվել, իսկ ինքը չի պատասխանել, ասել է՝ հանգստացի: Բայց Ալբերտը չի հանգստացել: Հետո գնացել է ցայտաղբյուրից ջուր խմելու, հետ է եկել զրուցարան: Մամիկոնն էլ է գնացել ջուր խմելու:

Այդ ժամանակ, ամբաստանյալի խոսքերով՝ Ալբերտը «ստորացուցիչ հանգամանքներում» իրեն ճնշել է: Ինքն ասել է. «Հերիքա, բոլա, նենց չի, որ էս ամեն ինչի համար մենակ ես եմ մեղավոր, դու մեղավոր չես… Երբ լսեց, որ իրեն էլ եմ մեղադրում, ավելի զայրացավ… Ես նրա հարվածներն եմ հիշում, բայց հետո արդեն ոչ մի բան չեմ հիշում… Ես տուժողներին լավ եմ հասկանում, ինչ էլ որ ասեմ՝ իրենց վիրավորական է թվում: Բայց ես չգիտակցելով եմ խփել: Ինչ-որ կոնֆլիկտ է եղել, որը հասել է գագաթնակետին… Ես ներկա պահին էլ, երբ ցուցմունք եմ տալիս, խիստ լարված եմ… Ես չէի հավատում, բայց ինձ ոստիկանության բաժնում ապացուցեցին, որ ես եմ սպանել…»: Ամբաստանյալին հատկապես զարմացրել է հարվածների քանակը՝ հինգ-վեց հարված, որ ինքը դանակով հասցրել է Ալբերտի սրտի շրջանին…

Ամբաստանյալն ասաց, որ զրուցարանում իրեն ստորացած է զգացել, երբ Ալբերտը բռնել է իր վերարկուի օձիքից, արմունկով խփել է իր գլխին: Նա ընդունում է, որ տուժողը ֆիզիկապես իրենից ուժեղ էր: Ինքը վախեցել է նրանից…

Ամբաստանյալն էլ բարձրահասակ է, փոքրամարմին չէ, ավելի շուտ՝ հաղթանդամ է, բայց առողջական խնդիրներ ունի՝ իր ասելով՝ սրտի ճարպակալում, ոտքերի հոդերի, տեսողության խնդիրներ:

Զրուցարանում ծավալված իրադարձությունների ժամանակ երրորդ անձը՝ Մամիկոնը, ով կողմերին հաշտեցնելու «առաքելություն» էր ստանձնել, չի խոսել, նախընտրել է գնալ… ջուր խմելու, երբ մթնոլորտը, ըստ Ավետիքի, բավական շիկացած է եղել…

Ամբաստանյալը կողմերի հարցերին մի քանի անգամ նույն պատասխանը տվեց. չի հիշում, թե ինչպես է դանակը հանել գրպանից, բացել, ինչպես է հարվածներ հասցրել, ինչպես է դուրս եկել զրուցարանից ու գնացել: Ուշքի է եկել ճանապարհին, երբ զգացել է, որ արյունոտ դանակը ձեռքին՝ գնում է: Վախեցել ու նետել է դանակը: Մի քիչ հեռացել է, բայց հետ է գնացել, վախեցել է արյունոտ դանակը թողնել շպրտված: Վերցրել է դանակն ու գնացել է… Հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանություն ու ներկայացրել է դանակը:

«Մեջս ես իմ հետ կռիվ էի անում ճանապարհին»,- ասաց ամբաստանյալը:

«Եթե հաշտվելու նպատակով էիր գնում հանդիպման, ինչո՞ւ էիր հետդ դանակ տանում» հարցին ամբաստանյալը նորից պատասխանեց, թե կողոպտվելուց հետո մշտապես մոտը դանակ է ունեցել: «Ես հաշտվելու էի գնում, մյուս կողմը՝ չգիտեմ…»:

Դեպքի ժամանակ զրուցարանի կողքով անցած ու շրջապատում բնակվող մարդիկ, որ գործով վկայություններ են տվել, ասել են, թե մինչև սպանությունը զրուցարանում աղմուկ, կռիվ, հայհոյանք չեն լսել: Այս հանգամանքը ամբաստանյալը բացատրեց նրանով, որ ինքը մինչև վերջ շատ ցածրաձայն է խոսել: Նա պնդեց, որ զրուցարանում Ալբերտը հարվածել է իր քթին, գլխին:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ նրա մոտ առկա են եղել աչքի, քթի վնասվածքներ… թեթև վնասվածքներ:

Ըստ ամբաստանյալի՝ Ալբերտը զայրացած էր իր ասած «թուլա» բառի պատճառով:

«Ես ընդունում եմ, որ իմ պատճառած վնասից է Ալբերտը մահացել: Ես դրա համար եմ ինձ մեղավոր ճանաչում…»:

Դատաքննության ավարտից առաջ ամբաստանյալի շահերի պաշտպանը միջնորդեց, որ դատարանը նշանակի դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու համար, թե դեպքի պահին ամբաստանյալը չի՞ գտնվել արդյոք ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում:

Ըստ ամբաստանյալի նկարագրության՝ դեպքի պահին, ինչպես նաև մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպի ժամանակ տուժողը ստորացրել է իրեն, հայհոյել է, հարվածներ է հասցրել: Նա չի հիշում դանակը հանելու, դանակով հարվածներ հասցնելու պահերը: Բայց նախաքննական մարմինը ամբաստանյալի նկատմամբ չի նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, չի պարզել նրա հոգեվիճակը հանցանքի կատարման պահին: Պաշտպանն ասաց, թե ինքը միջնորդել է, բայց նախաքննական մարմինը մերժել է իր միջնորդությունը և դարձյալ չի նշանակել դատահոգեբանական փորձաքննություն: Պաշտպանն այդ հարցով բողոքել է նաև գլխավոր դատախազին:

Ըստ պաշտպանի՝ դատական հոգեբանի եզրակացությունը էական նշանակություն կարող է ունենալ այս գործի ելքի համար: Պարզ կդառնա ամբաստանյալի դիտավորության ուղղվածությունը հանցանքի պահին, ըստ այդմ՝ արարքին կտրվի ճիշտ քրեաիրավական գնահատական: Նկատի ունենալով տուժողի վարքագիծը, որը նկարագրում է ամբաստանյալը, պաշտպանը հնարավոր է համարում, որ ամբաստանյալը գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում…

Մեղադրող դատախազն առարկեց պաշտպանի միջնորդության դեմ: Նախաքննության ընթացքում դատախազի կողմից արդեն իսկ մերժվել է դատահոգեբանական փորձաքննության նշանակումը, որովհետև ամբաստանյալի անկայուն հոգեվիճակի մասին փաստական տվյալներ ձեռք չեն բերվել քննության ընթացքում: Վկաներից ոչ մեկը չի նշել, թե դեպքի պահին բարձրաձայն խոսակցություն, վեճ ու կռիվ է եղել:

Այս պայմաններում «տրամաբանական չէ անձի հոգեկան վիճակը դնել կասկածի տակ… ամբաստանյալը գիտակցել է իր գործողությունները, նա տուժողին հինգ-վեց հարված է հասցրել դանակով… ցանկացել է հետևանքների վրա հասնելը… Դեպքի օրը տուժողի վարքագիծը հակաօրինական չի եղել…»:

Նախագահողը մի քանի հարց տվեց՝ պարզելու՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցե՞լ է ամբաստանյալը: Վերջինս ասաց, թե հոգեկան խնդիրներ չի ունեցել:

Տուժող կողմի կարծիքը պաշտպանի միջնորդության վերաբերյալ դատարանը կլսի հաջորդ դատական նիստին՝ դեկտեմբերի 16-ին: Այդ ժամանակ էլ միջնորդության վերաբերյալ որոշում կկայացվի ու, դրանից կախված, դատաքննությունը կավարտվի կամ չի ավարտվի՝ մինչև դատահոգեբանական փորձաքննության եզրակացության ստացվելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում