Շվերցաիացի Ռոջեր Ֆեդերերը դարձել է թենիսի պատմության ամենատարեց մարզիկը, ով մրցաշրջանն ավարտել է ATP դասակարգման աղյուսակի երկրորդ հորիզոնականում: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
33-ամյա թենիսիստը 2014թ. նվաճել է 5 տիտղոս` հաղթելով Բազելի, Շանհայի, Ցինցինատիի, Գալի և Դուբայի մրցաշարերում:
Նա նաև Շվեյցարիայի հավաքականի կազմում հաղթել է Դևիսի մրցաշարում: Շվեյցարացիները եզրափակչում առավելության են հասել ֆրանսիացիների նկատմամբ:
Հիշեցնենք, որ մրցաշրջանն առաջին ռակետի կարգավիճակում ավարտել է Նովակ Ջոկովիչը: