Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հովիկ Աբրահամյանի կրկնակի նվաստացումը

Թուրքմենստանում ԱՊՀ վարչապետների հավաքը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետը, Հովիկ Աբրահամյանի համար ունեցել է հետաքրքրական մի առանձնահատկություն. հավաքի շրջանակում տեղի չի ունեցել Հովիկ Աբրահամյանի հանդիպում ՌԴ վարչապետ Մեդվեդևի հետ: Սա կարելի է ԱՊՀ վարչապետների հավաքների առումով Հայաստանի մասով աննախադեպ որակել, երբ չի լինում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպում ԱՊՀ վարչապետների նիստի շրջանակում:

Կասկած չկա, ինչ խոսք, որ Հովիկ Աբրահամյանը շատ կուզեր նման հանդիպում ունենալ` հատկապես այն բանից հետո, երբ սեպտեմբերին տապալվեց ՌԴ վարչապետի ազդարարված այցը Հայաստան` այն դեպքում, երբ ազդարարողը հենց ինքը Հովիկ Աբրահամյանն էր: Նա հայտարարեց, որ սեպտեմբերի 8-9-ին Հայաստան է գալու Դմիտրի Մեդվեդևը: Սակայն Մեդվեդևի այցը չկայացավ: Մինչդեռ եթե Հովիկ Աբրահամյանը հանձն էր առել հայտարարել այցի մասին, կնշանակի ուներ այցի վերաբերյալ հստակ երաշխիքներ: Իսկ այդ դեպքում այցի չկայանալը դառնում է իսկապես արտառոց մի բան:

Եվ փաստորեն, Հովիկ Աբրահամյանի «արտառոց» ՝ բացասական իմաստով արտառոց հարաբերությունները Ռուսաստանի հետ շարունակում են ուժի մեջ մնալ, այսինքն` Աբրահամյանը շարունակում է Ռուսաստանում մնալ, ըստ էության, շնորհազուրկի կարգավիճակում: Թե ինչու է ռուսական կողմը, այսպես ասած, բոյկոտում Հովիկ Աբրահամյանին` դժվար է ասել, բայց կասկածից վեր է, որ այդ վերաբերմունքն էլ Հայաստանում է իր արտացոլանքը ունենում Հովիկ Աբրահամյանի հանդեպ ներիշխանական կամ ներքաղաքական դաշտի սուբյեկտների վերաբերմունքի մեջ: Եվ պատահական չէր, որ նախորդ շաբաթ Ազգային ժողովում իրար հետևից տապալեցին Աբրահամյանի կառավարության մի շարք նախագծեր:

Ինչո՞ւ կամ ինչո՞վ է Հովիկ Աբրահամյանն այդպես բարկացրել ռուսներին` կդժվարանանք ասել, սակայն որ Հայաստանի ներքաղաքական դաշտում ռուսաստանյան կողմից շնորհազուրկ լինելու կամ թեկուզ ընդամենը ընդունելության չարժանանալը իշխանական համակարգում հավասարազոր է քաղաքական մահվան, մենք ականատես ենք եղել բազմիցս:

Սա էլ իր հերթին բնականաբար կմտահոգի բոլոր այն մարդկանց, ում համար Հովիկ Աբրահամյանը կամ հավակնորդ է, կամ առնվազն ցատկահարթակ: Երկու դեպքում էլ Մոսկվայի վերաբերմունքը առ այսօր բոլորովին բարվոք չէ բոլոր նրանց համար, ովքեր քաղաքական ինչ-որ հույսեր էին փայփայում Հովիկ Աբրահամյանի հետ:

 

Լուսանկարը՝ armtimes.com-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում