Յուրաքանչյուր տարի ակտիվիստ կանայք՝ սկսած 1981 թվականի նոյեմբերի 25-ից, նշում են բռնության դեմ օրը: 1999-ի դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր:
Օրվա պատմական նախադրյալը Դոմինիկյան Հանրապետությունում 1961-ին տեղի ունեցած միջադեպն էր: Բռնապետ Ռաֆայել Տրուխիլյոյի հրամանով այնտեղ գազանաբար սպանվել են Միրաբալ քույրերը, ովքեր քաղաքական ակտիվիստներ էին:
Սպիտակ ժապավենը կանանց դեմ բռնության ցանկացած ձևին դեմ լինելու, մայրության պահպանման խորհրդանշանն է: