Աֆղանստանի բնակչուհին սպանել է «Թալիբան» շարժման առնվազն 25 զինյալների, որպեսզի վրեժխնդիր լինի որդու սպանության համար: Այս մասին գրում է gazeta.ru-ն ՝ վկայակոչելով Khaama Press-ին:
Հաղորդվում է, որ Ռեզա Գյուլի որդին ծառայել է աֆղանական ոստիկանությունում և սպանվել է հենց մոր աչքի առաջ: Դրանից հետո կինը դստեր և հարսի օգնությամբ հրաձգության մեջ է մտել թալիբների հետ, որը տևել է 7 ժամ: Արդյունքում սպանվել են առնվազն 25, վիրավորվել՝ 5 զինյալ:
Աֆղանստանի արտաքին գործերի նախարարությունում նշել են, որ կանանց ներգրավումը խնդրի մեջ «Թալիբանի» դեմ պայքարի կարևոր խորհրդանիշներից է: