Որոնողական հսկան կարգավորել է բրիտանացի գործարար Դենիել Հեգլինի հետ տարաձայնությունները, ով ինտերնետ-թրոլինգի զոհ է դարձել, և համաձայնել է հեռացնել նրա մասին կեղծ տեղեկատվությունը: Այս մասին է հաղորդում Sky News-ը:
Google-ում որոնման արդյունքի համաձայն՝ Հեգլինը մանկապիղծ, սերիական մարդասպան է և անդամակցում է կու-կլուկս-կլանին: Թրոլերն իրենց նպատակին հասնելու համար գործել են ավելի քան 4 հազար կայքերում:
Իր հերթին, Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ այն չի կարող պատասխանատվություն կրել համացանցում քոնթենթի գրաքննության համար: Ինքը՝ Հեգլինը Google-ի հետ դատական գործընթացն ավարտվելուց հետո պատրաստվում է դատարան դիմել նրանց դեմ, ովքեր համացանցում հետապնդում են իրեն: