Աստղային զույգը պատրաստվում է Լոնդոն տեղափոխվել, քանի որ Բրիտանիայի մայրաքաղաքը աստիճանաբար նոր Հոլլիվուդի կարգավիճակ է ձեռք բերում: Ներկա պահին դերասանները մտածում են Մերիլեբոն թաղամասում երկհարկանի բնակարան ձեռք բերելու մասին, որտեղ հիմնականում հայտնիների և գործարարներ են բնակվում, հաղորդում է Evening Standart-ը:
Բնակարանը, որը հնարավոր է գնեն Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, հինգ ննջարան, հյուրսենյակ, որը առնվազն 20 մարդ կարող է տեղավորել, կինոթատրոն, մեծ պատշգամբ, ապակե վերելակ կա, իսկ առաստաղը թափանցիկ է: Էլիտար բնակելի համալիրի տանիքին այգիներ, մանկական հրապարակ կա, իսկ շենքի ներքնահարկում ավելի քան 100 հազար ֆունտ արժողությամբ գինիներ են պահվում:
Էլիտար անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ հսկայական բնակարանը շատ հարմար է բազմազավակ զույգին:
Բրեդ Փիթի համար Լոնդոնը վաղուց է երկրորդ տուն դարձել: Այստեղ են կայացել դերասանի մասնակցությամբ «Ցասում» ֆիլմի նկարահանումները: Ներկա պահին Ջոլին և Փիթը Ֆրանսիայում են ապրում, որտեղ էլ կայացել է նրանց հարսանիքը: