Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ «Բարսելոնա»-ում հանդես գալու ժամանակ թիմը գտնվում էր իր վերելքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Կասկած չկար, որ մեր թիմն աշխարհում լավագույնն էր: Հիանալի ժամանակաշրջան էր: Հիշում եմ «Արսենալ»-ի դեմ հանդիպումը: Այդ խաղում ես դուբլի հեղինակ դարձա:
Թվում էր, որ հետո ամեն ինչ փոխվեց: Վնասվածք ստացա, իսկ մրցակիցը հավասարեցրեց հաշիվը: Այնուամենայնիվ, այդ հանդիպումն ինձ համար ամենալավն էր»,- հայտարարել է Իբրահիմովիչը: