Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Խուան Մանուել Մատան Լոնդոնի «Արսենալ»-ի դեմ խաղից հետո կիսվել է իր տպավորություններով, Daily Mail-ը:
«Հաղթանակն այս անգամ մեզ շատ օգնեց: «Արսենալ»-ը հիանալի թիմ է, ով շատ վտանգավոր է խաղում տանը: Նրանք հիանալի պահեր ունեցան, սակայն մենք Դե Խեայի, Վալենսիայի և Ռունիի շնորհիվ կարողացանք հաղթանակ տոնել:
Այժմ մենք զբաղեցրել ենք չորրորդ հորիզոնականը և ցանկանում ենք շարունակել բարձրանալ»,- հայտարարել է Մատան: