BAFTA մանկական կինոմրցանակի դափնեկիր է դարձել Warner Bros. ստուդիայի «Լեգո: Ֆիլմ» ֆիլմը, որը պատմում է Lego-ի խաղալիքների արկածների մասին, հաղորդում է Variety-ը:
Մրցանակի տարբերակով լավագույն հեռուստաալիք է համարվել Cartoon Network-ը, իսկ ալիքով հեռարձակվող «Արկածների ժամանակը» մուլտսերիալը հռչակվել է լավագույն միջազգային հեռուստահաղորդում: «Քեթի Մորեգ» սերիալից 9-ամյա Չերի Քեմփբելը լավագույն դերասանուհի է ճանաչվել: Իսկ սերիալը հաղթել է «Դրամա» անվանակարգում:
Լավագույն անիմացիոն աշխատանքի համար պարգևատրվել է Aardman Animations ստուդիայի «Շոն ոչխարիկը»:
Կինոյի և հեռուստատեսային արվեստի BAFTA բրիտանական ակադեմիան մրցանակներ է հանձնում 1948 թ. սկսած: «Մեծահասակների» BAFTA-ի հաղթող է դարձել Սթիվ Մաքքուինի «Ստրկության 12 տարին» ֆիլմը: