Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Եվրամիության պաշտոնյաները սկսել են ըմբռնել Հայաստանի սեպտեմբերի 3-ի շրջադարձը

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է քաղաքագետ Արմեն Գրիգորյանը:

Այս օրերին խորհրդարանում քննարկվում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը, և, ըստ ամենայնի, շուտով խորհրդարանում կդրվի պայմանագրի վավերացման հարցը: Հայաստանի սահմանադրական դատարանն արդեն սահմանադրական ճանաչեց պայմանագիրը: Դուք գալիս եք ԵՄ անդամ երկրից և ընդհանուր տպավորություն ու կարծիք ունեք այն զարգացումների շուրջ, որ տեղի են ունենում Ռուսաստանի և Արևմուտքի միջև, սառը տրամադրությունները, որ գնալով ավելի խորանալու միտում ունեն, և հեռանկարները, որոնք, այսպես թե այնպես, սպառնում են այն երկրներին, որոնք իրենց ապագան կապում են Ռուսաստանի հետ:

Ես ուզում եմ, որ Դուք ամփոփեք այս մեկ տարին՝ սեպտեմբեր 3-ից ի վեր Ուկրաինայում, ապա նաև հետխորհրդային մյուս այն երկրներում, որտեղ Ռուսաստանը ոչ միայն չի փորձում գործընկերային հարաբերություններ հաստատել, այլև կարծես վասալային տրամադրությունները խորացնելու միտում է սկսում ցույց տալ:

Նախ և առաջ ասեմ, որ Հայաստանի սահմանադրական դատարանը սահմանադրությունը ԵՏՄ-ի պայմանագրին չհակասող ճանաչեց: Ինչ վերաբերում է անցած մեկ տարվա ընթացքում տեղի ունեցածին, իսկապես սկզբում, հատկապես երբ Սերժ Սարգսյանի կողմից նոր էր հայտարարությունն արվել անցած տարվա սեպտեմբերի 3-ին, Արևմուտքում՝ թե ԱՄՆ-ում, թե Եվրոպայում, թե հետխորհրդային երկրներում՝ Ուկրաինայում, վերլուծաբանների մեծամասնությունն ասում էին, որ Պուտինը ստացավ Հայաստանը, հասավ իր ուզածին, այժմ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի ապագան լուծված է, նրանք կինտեգրվեն ԵՄ-ին ասոցացման պայմանագրի շրջանակներում:

Փոքրաթիվ սկեպտիկներ կային, Հայաստանում, իհարկե, սկեպտիզմն ավելի ուժեղ էր. ես էլ եմ անմիջապես հրապարակմամբ հանդես եկել սեպտեմբերի 18-ին, որտեղ նշել եմ, որ Ուկրաինայի ու Վրաստանի առջև անմիջապես խնդիրներ են ծառացվելու Ռուսաստանի կողմից:

Մասնավորապես վերջին ամիսներին դա ընդունում են բացեիբաց, որ սխալվել էին: Մոտ մեկ ամիս առաջ Բրատիսլավայում կոնֆերանսի ժամանակ Սլովակիայի արտգործնախարարը առաջին եվրոպացի բարձրաստիճան պատոնյան էր, ով ընդունեց, որ իրենք սխալվել են: Հենց նշեց, որ Հայաստանի սեպտեմբերի 3-ի այդ շրջադարձից հետո որևէ արձագանք չտալը նպաստեց Ուկրաինայում հետագա զարգացումներին:

Ավելին, մինչև սեպտեմբերի 3-ը զարգացումների առնչությամբ B պլան չունենալն ինքնին խոսում էր ԵՄ-ի՝ նման զարգացումներին անպատրաստ լինելու մասին:

Այն, որ նրանք շատ իրադարձությունների ուշացումով են արձագանք տալիս, երևում է հենց նույն Ուկրաինայի դեպքերով, երբ փետրվարի 18-ին ավելի շատ ճնշում գործադրելով Յանուկովիչի վրա՝ կարող էին կանխել հետագա երկու օրերի մեծ արյունահեղությունը: Բայց ասում էին՝ դեռ սանկցիաների հիմք չկա: Մի քանի տասնյակ մարդ սպանվեց, հաջորդ օրը նոր հայտարարեցին, որ հնարավոր է սանկցիաների մասին մտածել, երրորդ օրը՝ ավելի խոշոր արյունահեղությունից հետո միայն նոր ճնշումները սկսվեցին:

Այսօրվա գիտակցումն ինչպե՞ս է արդյունավորվում: Եթե սկսում են եվրոպացի պաշտոնյաները, Եվրամիությունն ընդհանրապես գիտակցե՞լ է բացթողումը: Ինչպե՞ս կարող ենք մենք շոշափել այն արդյունքները, որոնք կարող են փոխել վիճակը այն վերատեսության ենթարկելու հետևանքով:

Վիճակը վերափոխելու հնարավորություն կա այն երկրներում, որտեղ քաղաքացիները և քաղաքական վերնախավը՝ էլիտան, ունեն այդ ցանկությունը: Հայաստանում այսօր, ցավոք, չկա բավական մեծ քաղաքական կշիռ ունեցող ուժ, որը կկարողանա եղանակ ստեղծել այս ոլորտում:

Այսօր բավական դժվար է գտնել այնպիսի մի ծանրակշիռ քաղաքական ուժ, որը կարողանա նման համարձակություն ցուցաբերել. այսօր նման հայտ ներկայացնել Հայաստանի նման Ռուսաստանից կախյալ երկրում, որտեղ անվտանգության հարցեր կան, որտեղ Ղարաբաղյան հիմնահարց կա, որտեղ տնտեսական ու սոցիալական կոլապսային վիճակ է…

Մի քանի գործոն կարելի է հիշատակել, բայց բնակչության մեծամասնությունը թերևս չի պատկերացնում, թե Ռուսաստանի հետ կապերի խորացումը ինչի է բերելու: Մի քանի ամիս հետո կարող են գիտակցել, բայց արդեն ուշ կլինի: Մարդկանց մեծամասնությունը փաստորեն ընդունակ չէ մինչև սեփական մաշի վրա զգալը հասկանալ, և ռուսական պրոպագանդային հեշտությամբ տրվում են:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում