Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր տեղի ունեցավ ադրբեջանական զինուժի կողմից խփված հայկական Մի-24 ուղղաթիռի օդաչուների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանի, Սարգիս Նազարյանի հոգեհանգստի արարողությունը:
Արարողությանը մասնակցեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ՀՀ պաշտպանության, առողջապահոթյան, սփյուռքի, գյուղատնտեսության և այլ նախարարներ:
Հավելենք, որ վաղը ժամը 13-ին զոհված օդաչուների աճյունները կտեղափոխվեն «Եռաբլուր» պանթեոն, որտեղ և տեղի կունենա հրաժեշտի զինվորական արարողությունը: