Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ այսօր Մեծ Բրիտանիային սպառնում է իր պատմության մեջ ամենամեծ վտանգը, գրում է The Telegraph-ը:
Նախարարը նշել է, որ դա կապված է ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) ազդեցության ավելացմամբ: Նրա կարծիքով՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեկնումը Իրաք և Սիրիա հնարավոր է կանխել հասարակության գիտակցության մեջ «բրիտանական արժեքներ» հաստատելով:
Ահաբեկչության դեմ պայքարի համար Մեյը ներկայացրել է մի օրինագիծ, որով ընդլայնվում են հատուկ ծառայությունների իրավասությունները: Մասնավորապես, նրանց կթույլատրվի հասանելիություն ստանալ ինտերնետային օգտատերերի անձնական տեղեկատվությանը, ինչը կօգնի վերահսկել ենթադրյալ ահաբեկիչների տեղաշարժերը: