Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի պաշտպան Մարտին Դեմիկելիսը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպումից առաջ կիսվել է իր ակնկալիքներով, հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Դեմիկելիսը ժամանակին հանդես է եկել Մյունխենի «Բավարիա»-ի կազմում:
«Ես նրանց դեմ արդեն խաղացել եմ, և նման խաղից առաջ ես տրամադրված եմ: Խաղացել եմ Թոմաս Մյուլերի և Արյեն Ռոբենի հետ ինչպես ակումբային, այնպես էլ հավաքականների մակարդակով:
Կարևոր է այն, թե մենք ինչպես ենք նախապատրաստվում խաղին: Կփորձենք լինել այն թիմը, որը նախորդ մրցաշրջանում էր»,- հայտարարել է Դեմիկելիսը: