Tuesday, 23 04 2024
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն

«Ադրբեջանի համար Մինսկի խումբը գտած բան է, այն առայժմ չի կազմալուծվի»

«ԵԱՀԿ Մինսկի խումբն առնվազն անտարբերություն ու անկարողություն ցուցաբերեց խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը տարհանելու հարցում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը՝ ի պատասխան մեր հարցի, թե ի՞նչ հետևանքներ կունենա այն հանգամանքը, որ Հայաստանը ինքնուրույն քայլեր ձեռնարկեց՝ տեսնելով, որ Մինսկի խումբն ի զորու չեղավ լուծել խնդիրը:

«Չգիտեմ թե ինչպես կազդեն այս դեպքերը հետագա գործունեության վրա: Բայց այն հանգամանքը, որ իսկապես Մինսկի խումբն առնվազն անտարբերություն ու անկարողություն ցուցաբերեց՝ իհարկե, մտածելու տեղիք է տալիս։ Ի վերջո՝ այդ մարդկանց որոշումը ո՞րն է, նրանք իսկապե՞ս անկարող էին, թե՞ ուղղակի այդպես պահեցին իրենց: Թվում էր՝ խոշոր երկրների ղեկավարներ են, և նման հարցերում խնդիրներ չպետք է լինեին, բայց փաստորեն եղան: Կապել իրար հետ և ասել, թե գործընթացի վրա ինչպես կազդի՝ այնքան էլ ճիշտ չէ: Միջադեպը լինում է, հետո կարծես ամեն ինչ մոռացվում է, գործունեությունը՝ վերականգնվում»:

Մեր ան դիտարկմանը, որ Հայաստանը մշտապես Մինսկի խմբի ձևաչափը պահպանելու կողմնակից է եղել՝ ի տարբերություն Ադրբեջանի, բայց հիմա փաստորեն ինքնուրույն գործողությունների է անցնում, և հարցին՝ կա՞ վտանգ, որ ի վերջո այդ խումբը կկազմալուծվի, Մանվել Սարգսյանը պատասխանեց. «Ո՛չ, դա միայն այն ժամանակ կլինի, երբ ստեղծվի նոր միություն կամ մոտեցում, բայց դա դեռ գոյություն չունի, ուստի առայժմ կպահպանվի»:

Մանվել Սարգսյանի կարծիքով՝ Ադրբեջանն ընդամենը խոսում է, բայց նրա համար շատ ավելի ձեռնտուէ խումբը. «Ուղղակի շանտաժ են անում, որ փորձեն Մինսկի խմբի միջոցով իրենց դիրքորոշումները պաշտպանել, բայց դա չի նշանակում, թե Ադրբեջանին խումբը ձեռնտու չէ: Մինսկի խումբն Ադրբեջանի համար գտած բան է»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում