ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի որոշումը կընդունվի հանրաքվեի արդյունքում: «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Պորոշենկոյի խոսքով՝ այդ հարցը լիովին գտնվում է ուկրաինացի ժողովրդի իրավասության ներքո:
«Մենք չափանիշեր ենք մշակել, որոնցով Ուկրաինան կհամապատասխանի ՆԱՏՕ-ի պահանջներին: Միայն դրանց հասնելուց հետո ուկրաինացի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ կկարողանա որոշել՝ անդամակցե՞լ ՆԱՏՕ-ին, թե՞ ոչ»,- ասել է Պորոշենկոն:
Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի մուտքի դռները «բաց են մնում»: