Կիպրոսի Լիմասոլ քաղաքում երեկ մրցելույթները սկսեցին մինչև 20 և մինչև 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների մասնակիցները: Ստուգատեսի առաջին օրը վճարկվեցին մեդալների 4հավաքածու: Պարգևները խաղարկվեցին երիտասարդների և աղջիկների մինչև 20 տարեկանների առաջնության 2-ական քաշային կարգերում:
Հայաստանի 2 պատվիրակներ մասնակցեցին երիտասարդների 62 կգ քաշային կարգի ուժեղագույնների ՝ Ա խմբի 12 մասնակիցների մրցապայքարին: Նրանցից առավել հաջող էր 20-ամյա Րաֆֆի Գալստյանի ելույթն, ով արդյունավետ կատարեց իր 6 մոտեցումներից 4-ն ու երկամարտի 252 կգ (110 +142) արդյունքով գրավեց 7-րդ տեղը:
Մեր երկրորդ ներկայացուցչի՝ 19-ամյա Դավիթ Բաղդասարյանի ելույթն ավելի համեստ էր: Նա 6 մոտեցումներից միայն 3-ը հաջող կատարեց ու երկամարտի 247 կգ( 105+ 142) ցուցանիշով զբաղեցրեց 10-րդ տեղը: