Արքայազն Ալ-Վալիդը կարող է գնել Մարսելի «Օլիմպիկ»-ը: Այս մասին տեղեկացնում է L’Equipe-ը:
Սաուդյան Արաբիայի արքայական ընտանիքի անդամ, արքայազն Ալ-Վալիդ իբն Տալալ իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդը համարվում է ֆրանսիական ակումբը գնելու գլխավոր հավակնորդներից մեկը:
Հնարավոր գործարքի արժեքը կազմում է 100-150 մլն եվրո: Արքայազն Ալ-Վալիդը 35-րդն է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկում: Նրա կարողությունը գնահատվում է 26 մլրդ դոլար: