Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Ֆինանսական ցնցում՝ Հայաստանում

Այս օրերին իսկական ցնցումներ են Հայաստանի ֆինանսական շուկայում: Երկու-երեք օրերի ընթացքում կտրուկ արժեզրկվել է դրամը, և այդ միտումը կարող է շարունակվել: Համենայնդեպս՝ շարքային քաղաքացիների մոտ տրամադրությունները մոտենում են խուճապայինին, ինչն, իհարկե, միայն զուտ փոխարժեքային գործողություններով չէ, որ պայմանավորված է:

Խնդիրն այն է, որ դրամի արժեզրկումը արտասահմանյան արժույթների, մասնավորապես դոլարի համեմատ ենթադրում է նաև գնաճ, քանի որ Հայաստանում ներմուծումը մի քանի անգամ գերազանցում է արտահանումը, և Հայաստանում լայն սպառման ապրանքների գերակշռող մասը ներմուծվում են՝ ներմուծվում են դոլարով: Եվ նաև ըստ էության տեղական արտադրության ապրանքների մի զգալի մասն էլ արտադրվում են ներմուծվող հումքով, և սա նշանակում է, որ այստեղ անգամ առկա է թանկացման վտանգ:

Եվ այսպես. փոխարժեքի կտրուկ տատանումն ու նաև գնաճային ռիսկն ըստ էության խուճապ են առաջացնում քաղաքացիների մոտ: Թանկանում է դոլարը՝ բնականաբար, պետք է թանկանան դոլարով ներմուծվող ապրանքները կամ դոլարով ներմուծվող հումքի վրա հիմնված արտադրանքը: Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց եկամուտը ստանում են դրամով, ըստ էության հայտնվում են գումար կորցնելու վտանգի առաջ, քանի որ դրամային եկամուտները, բնականաբար, չեն ավելանում, փոխարենը ռեալ թանկացման վտանգ կա շուկայում:

Պետական համակարգից այս իրավիճակի հանդեպ որևէ արձագանք չկա՝ այն դեպքում, երբ խոսքը ուղղակի ֆինանսական ցնցման մասին է: Չի բացառվում, որ կառավարությունն իրավիճակին չի էլ տիրապետում, և կան, այսպես ասած, ավելի ազդեցիկ գործոններ: Համենայնդեպս, հատկաշնական է, որ Հայաստանի ֆինանսական շուկայում ցնցմանը նախորդել էր երկարատև և ավելի կտրուկ ցնցումը Ռուսաստանի ֆինանսական համակարգում, ռուբլու կտրուկ արժեզրկումը նավթի գների նվազման արդյունքում:

Դեռ այդ ժամանակ կանխատեսումներ ու հարցադրումներ էին հնչում, որ այդ ցնցումը կարող է հասնել նաև Հայաստան, քանի որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապակցված է ռուսական տնտեսության հետ: Եվ ահա մենք տեսնում ենք, որ կանխատեսումներն իրականանում են: Ըստ որում, կան մտավախություններ, որ կոնկրետ գործոններից մեկն է նաև այն, որ Հայաստանից մեծաքանակ դոլար է գնվում և ուղարկվում Ռուսաստան: Համենայնդեպս, դոլարի նկատմամբ մեծ պահանջարկն էլ, բնականաբար, բերում է այդ արտարժույթի թանկացման: Թե ովքեր են գնորդները՝ դժվար է ասել: Գնորդ կարող են լինել և տեղական օլիգարխները, որոնք իշխանությունների հետ սերտաճած լինելով՝ մեկ անգամ չէ, որ Հայաստանում փոխարժեքային մանիպուլյացիաների միջոցով կողոպտել են քաղաքացիներին, և գնորդ կարող են լինել Հայաստանում տնտեսական մեծ ներկայացվածություն ունեցող ռուսական ընկերությունները, մասնավորապես՝ պետական շահաբաժնով աշխատող ընկերությունները, որոնք Հայաստանի շուկայի հաշվին ապահովում են ռուսական պետական դոլարային պահուստները:

Այս տեսանկյունից էլ զարմանալի ոչինչ չի կարող լինել, քանի որ միջազգային պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը (իսկ պատժամիջոցներում ամենահիմնական թիրախներից մեկը հենց ֆինանսական հարթությունն է) պետք է փորձեր փոխհատուցել կորուստները գոնե մի քիչ իր կցորդների, այդ թվում և Հայաստանի հաշվին:

Առավել ևս, որ Հայաստանում դիմադրությունը լինելու էր զրո, միայն թե Ռուսաստանը Հովիկ Աբրահամյանին թույլ տա Հայաստանից պոմիդոր, վարունգ ու ծիրան արտահանել ռուսական շուկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում