Գրոհային Ջիհադի Ջոնը կարող է փոխարինող ունենալ՝վկայում են ամերիկացի լրագրողՓիթեր Քեսիգի մահապատժի տեսանյութի ամբողջական տարբերակն ուսումնասիրած վերլուծաբանները: Այս մասին հայտնում է The Telegraph-ը: Մասնագետների ենթադրությամբ՝ փոխարինողին օգտագործում են նրան լրտեսելը դժվարացնելու համար, որը գրոհայինների նկատմամբ իրականացվում է անօդաչուների միջոցով:
Փորձագետները պարզել են, որ տեսանյութում ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») ևս 1 ներկայացուցիչ կա. նա բալակլավայով է, և նրան տարբերել հնարավոր է միայն տեսանյութի մեկսքրինշորթում: Նշվում է, որ այդ տեսանյութի մնացած բոլոր ջիհադիստները ցուցադրում են իրենց դեմքը:
Տեսանյութի հիմնական մասում ցուցադրում են 18-19 գրոհայինի և զոհերի, մինչդեռ գործում նրանք 22-ն են՝ասվում է հոդվածում: Թերթը հիշեցնում է, որ տեսանյութում ներկայացվում է ոչ միայն Քեսիգի սպանությունը, այլև սիրիացի զինվորականների մահապատիժը:
«Դա կարող է փոխարինողկամ խաբկանք լինել»,- ասում է Terrorism Research and Analysis Consortium-ի ներկայացուցիչ Վերյան Հանը: TRAC-ի փորձագետները տեսանյութն ուսումնասիրել են Quilliam բրիտանական հակաահաբեկչական հետազոտական կենտրոնի հետ համատեղ: