Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ բնավորությամբ տարբերվում է Լոնդոնի «Չելսի»-ն գլխավորող Ժոզե Մոուրինյոյից:
«Ես ու Մոուրինյոն շատ տարբեր ենք և այս կամ այն իրավիճակում կողմնորոշվում ենք մեր բնավորություններին համապատասխան:
Ես պատերազմում եմ միայն այն ժամանակ, երբ պատերազմից խուսափելու տարբերակ չունեմ: Այնուամենայնիվ, Մոուրինյոն մեծ մարզիչ է»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է La Reppublica-ն:
Մասնագետն անդրադարձել է նաև իր՝ ակումբի հետ նոր պայմանագրի ստորագրմանը: Անչելոտին ասել է, որ այժմ բանակցություններ են ընթանում: