Երևում է՝ երգչուհի Մայլի Սայրուսը նոր երկրպագու ունի՝ դերասան Առնոլդ Շվարցենեգերի 21-ամյա որդին՝ Պատրիկը: Զույգին տեսել են Արևմտյան Հոլիվուդի գիշերային ակումբներից մեկում, որտեղ Մայլին նշել է իր 22-ամյակը, հայտնում է Business Standart-ը:
Պարպարացիներին հայտնի է դարձել, որ Մայլի Սայրուսի ծննդյան հյուրերին հսկա պիցցա են հյուրասիրել: Երեկույթի՝ Instagram-ում հրապարակված լուսանկարները և տեսանյութը վկայում են, որ երեկությը նաև բավական անկեղծ ընթացք է ունեցել:
Մայլիի հագին եղել է շատ կտրվածքներով բաց հագուստ, իսկ նրա ընկեր Պատրիկը կանաչ գույնի գործնական կոստյում է կրել: Շշուկները, որ Սայրուսն ու Շվարցենեգերը հանդիպում են, ԶԼՄ-ներում սկսել են շրջանառվել նոյեմբերի սկզբին: Նրանց տեսել են ֆուտբոլային հանդիպման ժամանակ համբուրվելիս: Սակայն նրանցից ոչ մեկը դեռ չի հաստատել իրենց հարաբերությունների մասին տեղեկությունները: