13-ամյա Սամուել Սևյանը ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շրջանային կարգով անցկացվող մրցաշարում փայլուն խաղ է ցուցադրում: 6 հնարավորից վաստակելով 5.5 միավոր՝ նա վստահորեն ընթանում է առաջին տեղում:
Արդեն չորրորդ տուրից հետո Սամվելի վարկանիշն անցավ 2500-ից, և վերջնականապես ուժի մեջ մտավ ՖԻԴԵ-ի որոշումը` հայ պատանուն գրոսմայստերի տիտղոս շնորհելու վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: