Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Դրամի արժեզրկումը հանգեցնելու է գնաճի. Բագրատ Ասատրյան

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ Հայատանում դրամի արժեզրկումը մեծապես պայմանավորված է գլոբալ, հիմնարար պատճառներով՝ Հայաստանի տնտեսության վիճակով, մեր վճարային հաշվեկշռի ընդհանուր վիճակով, արտաքին առևտրի փոփոխվող վիճակով և այն բոլոր զարգացումներով, որ այս տարվա ընթացքում եղել են՝ ներդրումների ծավալի նվազման, մասնավոր տրանսվերտների ծավալի զգալի նվազման: «Սրանք այն գործոններն են, որոնք նպաստել են դրամի արժեզրկմանը: Բայց թե այս պրոցեսը ինչքան և ինչպես կտևի, դա կանխատեսելը լուրջ չէ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ասատրյանը:

Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումը ռուբլու արժեզրկման ֆոնին հավասարակշռության որոշակի տարրեր կհաղորդի, քանի նոր մենք գնում ենք դեպի ԵՏՄ, միասնական տնտեսական տարածք: «Այս իրողությանը պետք է հարմարվել, քանի որ հակառակ դեպքում կորուստներն ավելի մեծ են լինելու: Դրա համար հարկավոր է մտածված քաղաքականություն: Այն մոտեցումները, որոնք մինչ այդ Հայաստանը կիրառում էր, պետք է վերանայվեն: Այդ թվում քաղաքականության սկզբունքների մեջ նահանջի պետք է գնանք: Նահանջը հնարավորություն կտա, որ շատ մեծ կորուստներ չունենանք՚,- ասաց տնտեսագետը:

Բագրատ Ասատրյանի խոսքով՝ դրամի արժեզրկումն ի վերջո հանգեցնելու է գնաճի, «ցածր տնտեսական աճին զուգահեռ դրամի արժեզրկումը շատ վատ արդյունքների կհանգեցնի, որը մենք բոլորս կզգանք մեր մաշկի վրա»:

Ինչ վերաբերում է դրամի արժեզրկման վերաբերյալ կենտրոնական բանկի արձագանքին, թե իրենք վարում են ազատ լողացող փոխարժեքի քաղաքականություն, ապա, Ասատրյանի խոսքով, ԿԲ-ն այլընտրանք չունի, քան հետևողականորեն լողացող փոխարժեքի քաղաքականության իրականացումը: «Յուրաքանչյուր շեղում վտանգելու է Հայաստանի և Հայաստանի քաղաքացիների վիճակը: Թվացյալ ինչ-որ քայլեր կատարվում են, բայց ԿԲ-ն չպետք է գնա ճնշումների, այլ մնա իր բարձունքի վրա, հետևի իր քաղաքականությանը, այլապես կորուստներն իսկապես անդառնալի կլինեն»,- կարծում է Բագրատ Ասատրյանը:

Նրա խոսքով՝ ամենացավալին այն է, որ նման տնտեսական իրավիճակներում Հայաստանի՝ օրերս հաստատված բյուջեն ոչ մի կապ չունի այն զարգացումների, մարտահրավերների հետ, որոնք այսօր կան և կանխատեսելի էին: «Այսպես չեն արձագանքում մարտահրավերներին: Բյուջեն պետք է ավելի ագրեսիվ լիներ: Իշխանությունները պետք է գնային եկամտային բազայի ուժեղացման, ինչու չէ՝ նաև նոր հարկատեսակների ավելացման: Իշխանությունն այս իրավիճակում պետք է գնար դեֆիցիտի ավելացման: Բայց, ցավոք, ոչ մի բան չեմ տեսնում այս նոր բյուջեում, որն ուղղված կլիներ գալիք մարտահրավերներին»,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում