Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Մեծ Բրիտանիայի ամենակարևոր խնդիրն այսօր մեկն է՝ մնա՞լ ԵՄ անդամ, թե՞ ոչ. Քեթրին Լիչ

Մեծ Բրիտանիայի ամենակարևոր խնդիրն այսօր մեկն է՝ մնա՞լ ԵՄ անդամ, թե՞ ոչ: Այսօր այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում, դեսպանական դասախոսությունների շարքի շրջանակում, որը կազմակերպել է Ժան Մոնեի անվան Եվրոպագիտության ամբիոնի ղեկավար, ՀԱՀ քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի ասիստենտ-պրոֆեսոր Սյուզաննա Վասիլյանը, ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը՝ անդրադառնալով ԵՄ-ին, Մեծ Բրիտանիայի ներքին պահանջներին:

Նա նախ ներկաներին բացատրեց, թե ինչ է Եվրոպական միությունը և ինչպիսի բարդ կառույց է, ինչպիսի բարդությամբ են ԵՄ-ում կայացվում որոշումները: Սակայն, նրա խոսքով, դրա հետ մեկտեղ, ԵՄ-ն համակարգային կառույց է, որովհետև ԵՄ անդամ երկրները կարողանում են հաղթահարել ԵՄ-ում առկա բյուրոկրատիան և ապահովում են իրենց փոխակերպումը, կարողանում են աշխատեցնել այս կազմակերպությունը:

Նա նշեց, որ առաջինը, որ կարևոր է իմանալ ԵՄ-ի մասին, այն է, որ ԵՄ-ում առկա է հզոր բյուրոկրատիա, քսանութ երկրների կարծիքի, սոցիալ-տնտեսական, արտաքին քաղաքականությունների համաձայնեցում այդ բոլոր անդամ-երկրների միջև: Սակայն, դեսպանի համոզմամբ, այս հարցերում համաձայնեցումներն են, որ հանգեցնում են Եվրոպայի բարգավաճմանը: Նրա կարծիքով՝ կարևոր է հասկանալ նաև այն, թե ինչպես են կայացվում այդ որոշումները: Դա շնորհելու և ստանալու գործընթաց է, բոլոր երկրները գիտեն այդ մասին:

Երրորդը, որ, ըստ դեսպանի, կարևոր է, այն է, որ ԵՄ-ում չկա կոնսենսուս վերջնական ճակատագրի վերաբերյալ, տարբեր են տեսակետները:

Ինչ վերաբերում է Բրիտանիայի ներքին խնդիրներին, ապա, նրա խոսքով, ամենակարևոր դեբատը հետևյալն է՝ մնա՞լ ԵՄ-ում, թե՞ ոչ:

Քեթրին Լիչի խոսքով՝ եթե Դևիդ Քեմերոնն ընտրվի առաջիկա ընտրություններում, խոստացել է այս հարցը դնել հանրաքվեի: Դեսպանը բացատրեց, թե ինչու է Մեծ Բրիտանիայում այս հարցը բարձրացվել: Նա նշեց, որ հիմնական խնդիրն իմիգրացիան է և քաղաքականության համաձայնեցումը ԵՄ-ի հետ:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում