Wednesday, 24 04 2024
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Իտալացին Դոմինիկանայից Երևան փոխադրած կոկաինը $18 հազար դոլարով պիտի իրացներ ինչ-որ դոմինիկացու

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Վալերիանո Դի Սիմոնեի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ:

43-ամյա Վալերիանոն Իտալիայի քաղաքացի է՝ իտալական Լանչանո քաղաքից: Նա 2013 թվականի հոկտեմբերից բնակվել է Դոմինիկյան Հանրապետության Վիլա Սատելիտե քաղաքում, զբաղվել է մեքենաների պահեստամասերի վաճառքով:

Ըստ դատական ակտի՝ Վալերիանո Դի Սիմոնեն 2014 թվականի հունվարին Դոմինիկյան Հանրապետությունում նախնական համաձայնության է եկել ոմն Կառլոսի հետ՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն փոխադրելու, Երևանում իրեն ներկայացած դոմինիկացուն թմրամիջոցներն իրացնելու, դրա դիմաց 18 հազար դոլար ստանալու վերաբերյալ:

2014 թվականի փետրվարի 22-ին Վալերիանոն Կառլոսից ստացել է նախապես ճամպրուկի գաղտնարաններում թաքցված 2936,93 գրամ կոկաինը, ավիատոմսը, Երևանի «Դելյուքս» հյուրանոցում իր անվամբ սենյակի ամրագրման փաստաթուղթը:

Փետրվարի 23-ին նա Դոմինիկանա-Մոսկվա-Երևան չվերթով ժամանել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Մաքսային հսկողությունից թաքցնելով՝ ՀՀ է տեղափոխել կոկաինը, որի 1941, 25 գրամը հայտնաբերվել է Զվարթնոցի մաքսատան աշխատակիցների կողմից՝ ուղեբեռի զննության ժամանակ՝ ճամպրուկի հետնապատի ու պաստառի միջև տեղակայված գաղտնարանում, իսկ 995,68 գրամը՝ նույն ճամպրուկում գտնվող համակարգչի պայուսակի միջնապատի գաղտնարանում:

Վալերիանո Դի Սիմոնեն հայտնել է, թե 2013 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 13-ը զբոսաշրջային նպատակով եղել է Դոմինիկյան Հանրապետությունում: Այնտեղ ծանոթացել է Շարլին Մարտինեսի հետ, մտերմացել են:

2013 թվականի հոկտեմբերի 23-ին կրկին մեկնել է Դոմինիկյան Հանրապետություն՝ Շարլինի հետ ապրելու: Ծանոթացել է Շարլինի հոր՝ Ռադամելի հետ, միասին զբաղվել են մեքենաների պահեստամասերի վաճառքով:

2014 թվականի հունվարին պատահականորեն ծանոթացել է Կառլոս անունով 35-40 տարեկան անձնավորության հետ: Նա առաջարկել է Հայաստան տեղափոխել կոկաին, որի դիմաց կստանա 18 հազար դոլար: Որոշ ժամանակ մտածել ու համաձայնել է այդ առաջարկին, որովհետև իրեն գումար էր պետք՝ լյարդի փոխպատվաստում կատարելու համար:

Թռիչքից մոտ երեք ժամ առաջ Կառլոսն իրեն է տվել ճամպրուկը, որում թաքցված է եղել կոկաինը:

Կառլոսը տրամադրել է նաև Երևան-Վիեննա-Միլան ավիատոմս, որպեսզի «գործն ավարտելով»՝ Վալերիանոն Երևանից հեռանա: Նա զգուշացրել է, որ Դոմինիկանայի օդանավակայանում հետևող մարդիկ կան, որպեսզի Վալերիանոն հանկարծ ճամպրուկը չթողնի ու չփախչի:

Երևանում պետք է հյուրանոց ուղևորվեր տաքսիով: Հյուրանոցից պիտի զանգեր ու ասեր, որ տեղավորվել է: Երկու-երեք օր անց հյուրանոց պիտի գար մի դոմինիկացի: Վալերիանոն պետք է նրան հանձներ թմրամիջոցներով ճամպրուկը և ստանար 18 հազար դոլարը: Կառլոսն ասել էր, թե դոմինիկացին թմրամիջոցը Հայաստանից պետք է տեղափոխի Թուրքիա:

Սակայն Վալերիանոն Երևանում հյուրանոց չի էլ հասել. հենց օդանավակայանում մաքսային զննության ժամանակ ճամպրուկի գաղտնարաններում հայտնաբերվել է թաքցված կոկաինը: Ճամպրուկում եղած համակարգչի պայուսակի մասին, ըստ Վալերիանոյի, ինքն անտեղյակ է եղել: Այդ պայուսակում ևս կոկաին է հայտնաբերվել:

Վալերիանոն կատարած հանցավոր արարքը բացատրել է նրանով, որ իր առողջական խնդիրները լուծելու համար գումարի կարիք է ունեցել: Վալերիանո Դի Սիմոնեն, ըստ դատական ակտի, վատառողջ է, տառապում է «Հեպատիտ C» և թունավոր խպիպ հիվանդություններով:

Ընդհանուր իրավասության դատարանը Վալերիանո Դի Սիմոնեին մեղավոր է ճանաչել և վերջին հաշվով դատապարտել է 12 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք են բերել իտալացի ամբաստանյալն ու նրա շահերի հայ պաշտպանը և միջնորդել են մեղմացնել պատիժը:

Վերաքննիչ դատարանում Վալերիանո Դի Սիմոնեն հրաժարվեց իր նախկին պաշտպանից՝ ասելով, թե դժգոհ է նրա աշխատանքից: Հայտնեց, թե ցանկանում է նոր պաշտպան ունենալ: Նույնիսկ փաստաբանի անուն-ազգանուն ներկայացրեց, ում ծառայություններից օգտվելու խորհուրդ էին տվել կալանավայրում:

Վալերիանոն ասաց, թե չի հասկանում՝ ինչ պայմանագիր պիտի կնքի նոր փաստաբանի հետ, բայց եթե խոսքը վերաբերում է փաստաբանին վճարելուն, ապա հարազատներն Իտալիայից դրա համար գումար կուղարկեն:

Վալերիանոյի մատնանշած փաստաբանը վերաքննիչ դատարան չէր ներկայացել, չնայած ըստ Վալերիանոյի՝ ինքը նրա հետ խոսել էր հեռախոսով ու տեղեկացրել էր դատական նիստի մասին:

Վերաքննիչ դատարանը նիստը հետաձգեց: Հաջորդ դատական նիստին կլուծվի ամբաստանյալի նոր պաշտպանին ներգրավելու հարցը, եթե ամբաստանյալը մինչև այդ նիստը՝ նոյեմբերի 18-ը, մտադրությունը չփոխի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում