Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է կտրուկ թանկացել խոզի միսը

Հայտնի է, որ վերջին շրանում Հայաստանում կտրուկ թանկացել է խոզի միսը: 1 կիլոգրամը 2800-3000 դրամից հասել է մինչև 4200 դրամի: Այս փաստն ընդամենը արձանագրվեց, սակայն պատկան մարմինները որևէ բացատրություն չտվեցին, թե որն էր այդ կտրուկ գնաճի պատճառը:

«Առաջին լրատվական»-ը տեղեկություններ ստացավ, որ այդ թանկացումից առաջ Հայաստանի խոշոր խոզաբուծական ֆերմաներից մեկում կտրուկ անկում է տեղի ունեցել: Դա «Վասանավի» ընկերությունն է, որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վահան Կարապետյանին: Ընդ որում՝ պատգամավորը ևս մեկ խոզաբուծական ֆերմայում սեփականատեր է արդեն Հանրապետական կուսակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ: Եվ, մեր տեղեկություններով, այս ընկերություններում խոզի ամբողջ գլխաքանակի անկում է տեղի ունեցել: Ընդ որում՝ մոտ 25.000 խոզ է սատկել միայն «Վասանավի» ընկերությունում:

Վ.Կարապետյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իր սեփականությունը հանդիսացող ընկերությունում նման անկում է գրանցվել, և այսօրվա դրությամբ ոչ մի կենդանի չի մնացել: Պատգամավորը չցանկացավ խոսել այդ անկման պատճառների մասին, բայց, ամենայն հավանականությամբ, պատճառը ինչ-որ հիվանդություն է եղել: Եվ հետաքրքիր է, որ այդ հիվանդությունը գրանցվել է միայն Վ.Կարապետյանին պատկանող ընկերությունում, ու ոչնչացրել է կենդանիների ամբողջ գլխաքանակը: Հայաստանի որևէ այլ խոզաբուծական խոշոր կամ փոքր ընկերությունում նման դեպք կարծես թե չի հիշատակվում: Եվ մեր աղբյուրները չբացառեցին անգամ, որ այդ անկումը բոլորովին էլ պատահական չի եղել, հակառակ պարագայում այն կարող էր նկատվել նաև այլ գործարարների պատկանող խոզաբուծական ֆերմայում կամ գյուղացիական տնտեսություններում:

Մենք փորձեցինք գԳյուղատնտեսության նախարարությունից էլ մեկնաբանություն ստանալ, թե ինչն է եղել վերջին շրջանում խոզի մսի նման կտրուկ թանկացման պատճառը, և այդ թանկացման վրա ազդե՞լ է «Վասանավի» ընկերությունում տեղի ունեցած անկումը: Փորձեցինք նաև ճշտել, թե որն է եղել այդ անկման պատճառը, պատկան մարմիններն արդյոք ուսումնասիրե՞լ են այդ փաստը, գտե՞լ են պատճառները: Եվ գուցե այդ առումով պատասխանատուներ է՞լ կան, չէ՞ որ դա վերաբերում է սննդի անվտանգության խնդրին:

Նախարարությունից դեռ որևէ պատասխան չենք ստացել: Մեզ գրեթե չպատասխանեցին նաև սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

Վ.Կարապետյանը նույնպես չցանկացավ խոսել այդ թեմայով, նա անգամ չցանկացավ նշել, թե որքան գումարի վնաս է կրել այդ անկման պատջառով, բայց նշեց, որ խոսքը վերաբերում է միլիոնավոր դոլարների: Նա դեռևս չի որոշել, թե արդյոք կվերականգնի՞ այդ ֆիրման և նորից կսկսի՞ խոզեր բուծել:

Երևույթի հետ կապված՝ չկարողացանք մեկնաբանություն ստանալ նաև Սամվել Ալեքսանյանից, իսկ ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ նաև ասել, թե իր սեփականությունը հանդիսացող ֆերմայի խոզերի գլխաքանակը Հայաստանի խոզաբուծական ոլորտում որքան տոկոս էր կազմում, որ այդպիսի ազդեցություն է ունեցել մսի թանկացման վրա: Վ.Կարապետյանը հաստատում էր միայն մեր ունեցած տեղեկությունները՝ չցանկանալով հավելյալ որևէ տեղեկություն հաղորդել:

Իսկ մեր տեղեկություններով՝ պատգամավորը խնդիրներ ունի նաև մաքսային ծառայության հետ: Բանն այն է, որ «Վասանավի» ընկերությունում բաժնետեր է նաև հոլանդական մի ընկերություն: Եվ Հոլանդիայի կառավարությունը բարեգործական ծրագրով այդ ընկերությանը խոզաբուծության համար նոր հոսքագիծ էր նվիրել, իսկ մաքսային ծառայությունները դրա համար մաքսատուրք են պահանջում, որն այդ երկիրը չի ցանկանում վճարել: Ընդ որում՝ Հոլանդիան մեր տարածաշրջանում բարեգործական նման 32 թե 33 ծրագիր էր նախատեսել, որոնք պետք է հավասարապես բաշխվեին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի միջև:

Ծրագիրը նմանատիպ օգնություն էր նախատեսել ձկնաբուծական, ջերմոցային ոլորտի, սնկի աճեցման և գյուղատնտեսական այլ ոլորտների համար: Հայաստանին բաժին հասնող ծրագրերից առաջինը բաժին է հասել «Վասանավի» ընկերությանը և ունեցել է նման տխուր ավարտ: Ընդ որում՝ դա եղել է Հոլանդիայի նման բարեգործական 576-րդ ծրագիրը: Հայկական կողմն այդ հոսքագիծը հետ է ուղարկել Ամստերդամ, բաժանել է տվել 17 մասի և պահանջել է մաքսազերծել: Հոլանդական կողմը, սակայն, հրաժարվել է բարեգործություն կատարելով՝ նաև մաքսատուրք վճարել: Եվ Հայաստանի հետ այդ բարեգործական ծրագրի առաջին իսկ անհաջող փորձից հետո Հոլանդիան մեր երկրի համար նախատեսած բարեգործական մյուս ծրագրերը բաժանել է Ադրբեջանի ու Վրաստանի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում