Apple ընկերությունն ու հայտնի iOS հավելվածների մշակողները Apple կորպորացիայի բջջային սարքերի տերերին առաջարկել են աջակցել ՁԻԱՀ-ի դեմ պայքարում՝ խոստանալով վճարովի հավելվածներից ստացած շահույթից հատկացումներ անել RED բարեգործական հիմնադրամին: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Apple-ին:
Արշավը նվիրված է դեկտեմբերի 12-ին նշվելիք ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան: Այն մեկնարկում է այսօրվանից և կավարտվի դեկտեմբերի 7-ին: