Ճապոնիայի Նարիտա քաղաքում կայացած սամբոյի աշխարհի առաջնության վերջին օրը Հայաստանի հավաքականը նվաճեց ևս մեկ մեդալ:
Աշխարհի 2013 թվականի չեմպիոն Աշոտ Դանիելյանը 82 կգ քաշային կարգում չկարողացավ պահպանել տիտղոսը` դառնալով բրոնզե մեդալակիր:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ Մավրիկ Նասիբյանը 74 կգ քաշային կարգում նվաճել էր ոսկե մեդալ: Այդ մասին հայտնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Հավելենք, որ Սամբոյի աշխարհի առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 21-ին: Մրցաշարին մասնակցում էր շուրջ 80 պետության 600 մարզիկ: