Այսօր Ավստրալիայի ոստիկանությունը տեղի բնակչուհու դեմ մեղադրանք է առաջադրել սեփական երեխայի նկատմամբ մահափորձ կատարելու համար: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Պարզվել է, որ 30-ամյա կինը երեխային թողել է ջրանցքում, սակայն 5 օր անց դեռևս ողջ երեխային գտել է հեծանվորդ զույգը:
Կիրակի առավոտյան նրանք զբոսանք էին կատարում Արևմտյան Սիդնեյում և հանկարծ բետոնե սալիկի տակից մանկան լացի ձայն են լսել: Այն բարձրացնելու համար պահանջվել է մի քանի մարդու օգնություն: Սալիկի տակ եղել է հիվանդանոցի ծածկոցով փաթաթված նորածին:
Ոստիկանությունը պարզել է, որ երեխային դեռևս նոյեմբերի 18-ին այնտեղ է թողել նրա մայրը: