«Միլան»-ի գլխավոր մարզիչ Ֆիլիպո Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի 12-րդ տուրի «Ինտեր»-ի դեմ հանդիպումը, որն ավարտվել է 1:1 հաշվով: Որպես մարզիչ Ինձագիի համար սա առաջին միլանյան դերբին էր, իսկ «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի համար` առաջին խաղը նոր պաշտոնում:
«Հիասթափեցնում է այն, որ մենք առջևում էինք, հիանալի պահեր ունեինք, բայց արդյունքում չհաղթեցինք: Այնուամենայնիվ, սաներս խաղացին նվիրումով: «Ինտեր»-ը ճնշում էր գործադրում , բայց պահեր չէր ստեղծում: Հակառակորդին հաջողվեց գոլ խփել միայն մեր սխալվելուց հետո:
Գիտեմ, որ դեռ բավականաչափ կատարելագործվելու կարիք ունենք, բայց կարծում եմ, որ թիմային հոգին և հաղթանակի տենչն այս անգամ պատշաճ մակարդակի վրա էին: Դերբին ապացուցեց, որ կան երկու թիմեր, որոնք աշխատում են իրենց առաջընթացի վրա, որոնք դեռ թռիչքներ և անկումներ կունենան»,- Sky Sport Italia-ն մեջբերում է Ինձագիի խոսքերը: