Վերջին շրջանում ավելի ու ավելի շատ կատարողներ են աշխարհին հայտնում նորաձևության հանդեպ իրենց սիրո մասին: Ոմանք թողարկում են սեփական հավաքածուներ, իսկ, օրինակ, Jay Z-ն մասամբ հիշեցում է անում նորաձևության մասին իր թրեքերում: Դա նկատել է Vogue և Dazed & Confused ամսագրերի լրագրողուհի Քեթրին Բերնարը:
Նա վերլուծել է Jay Z-ի երգերի տեքստերը և առանձնացրել այն պահերը, որոնցում ռեփերը կարդում է նորաձևության և բրենդների մասին: Վերջիվերջո, այդ ամենը նա տպագրել է մարզաշապիկների վրա, որոնց համար այժմ հարյուրավոր մարդիկ հերթ են կանգնում՝ հայտնում է Lux.fm-ը: