Իրանի ու «վեցյակի» միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցային փուլը ձախողվել է Իսրայելի և Սաուդյան Արաբիայի պատճառով: Այդ ռաունդը կարող էր վճռորոշ լինել բազմամյա գործընթացում: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով բանակցությունների աղբյուրին:
«Համաձայնագրին հասնել չհաջողվեց, մոտեցումներում առկա տարբերությունները դեռևս հաղթահարելի չեն»,- ասել է նա: Նրա խոսքով՝ կողմերը քննարկում են բանակցությունների երկարացման հարցը:
Աղբյուրը նշել է, որ բանակցային գործընթացում որոշ ուղղումներ են մտցրել Իսրայելն ու Սաուդյան Արաբիան:
Իր հերթին իրանական պատվիրակության աղբյուրը հայտնել է, որ խոսել ներկա ռաունդի ձախողման մասին՝ դեռևս վաղ է: «Մասնակիցները փորձում են ամեն րոպեն օգտագործել համաձայնության հասնելու համար, և բանակցությունների երկարացման մասին հստակ որոշում չկա»,- հավելել է նա: