Բրիտանացի բուժաշխատողները մտադիր են այսօր զանգվածային գործադուլ անել: Պատճառն այն է, որ կառավարությունը մերժել է աշխատավարձերը հավելյալ բարձրացնելու նրանց պահանջը: Առողջապահական ազգային համակարգի աշխատողների գործադուլը կտևի 4 ժամ՝ հայտնում է RIA Novosti-ն:
Բողոքի ակցիային աջակցություն է հայտնել մոտ 400 հազար մարդ:
Նախկին ակցիայի ժամանակ, որն անցկացվել էր հոկտեմբերի 13-ին, հիվանդների ոչ հրատապ այցելությունները տեղափոխվել են ավելի ուշ ժամկետներ, սակայն ծանր հիվանդներին սպասարկել են սովորական ռեժիմով: Շտապօգնության ծառայության աշխատանքին կցվել էին զինվորականները: