Քրդական ջոկատները՝ «փեշմերգա», վերադարձրել են Իրաքի արևելյան Դիյալա գավառի Ջալաուլա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ այն հետ գրավելով ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայիններից: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Փեշմերգաների ուժերը վերականգնել են վերահսկողությունը Ջալաուլա քաղաքի նկատմամբ՝ Իրաքի Դիյալա գավառում»,- հայտարարել է հրամանատար Ահմադ Լատիֆը: Նրա խոսքերով՝ զինվորականները գրավել են նաև Թաջիդ քաղաքի արվարձանները, որոնք այդ տարածաշրջանում համարվում են ԴԱԻՇ-ի հենակետը: