Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Նորից բախում նույն կետին

Չնայած շաբաթ վաղ առավոտյան ԼՂՀ Պաշտպանության բանակին հաջողվել է նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրն անկման վայրից տարհանվել ենուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները, այնուամենայնիվ Հայաստանի հասարակությունը հերթական անգամ զայրացած է միջազգային հանրության «հավասարակշիռ» պահվածքի վրա, որ դրսևորվեց հայկական ուղղաթիռի հետ կատարված ողբերգական և հանցավոր միջադեպի կապակցությամբ:

Հայաստանյան հասարակությանը վրդովվեցնում է այն, որ միջազգային հանրությունը չի նախատում Ադրբեջանին կամ չի ռմբակոծում Ադրբեջանը, կամ պատժամիջոցներ չի կիրառում, կամ չի հայհոյում Ալիևին: Իհարկե, անարդարացի է, որ Ալիևն իրեն պահում է նման սանձարձակ ձևով, նման հանդուգն ձևով խախտում է հրադադարը, իսկ միջազգային հանրությունը հավասարակշռություն է պահում: Սակայն արդյո՞ք այս ամենը «անարդար» և «զուլում» աշխարհի մասին դարերով կամ տասնամյակներով պտտվող սկավառակը հերթական անգամ պտտելու առիթ և հիմք է, և ընդհանրապես ինչքանո՞վ է արդյունավետ նման պահվածքը, նման մոտեցումը ապագայի տեսանկյունից:

Այն, որ աշխարհում փլավ չեն բաժանում և ազգերի, ժողովուրդների դաժան մրցակցություն է, որում առանցքային գործիքներից մեկը պետություններն են՝ ճանաչված ու չճանաչված, պետք է որ գաղտնիք չլինի ցանկացած բանական, հասուն և քաղաքականությամբ հետաքրքրվող մարդու համար: Այդ կոշտ, անզիջում և անընդհատ մրցակցությունն է աշխարհում կարգեր սահմանել ու տապալել, գծել սահմաններ, ջնջել ու գծել նորերը: Մարդկությունը այդ մրցակցությանը տվել ու տալիս է ռեսուրսներ ու կյանքեր, միաժամանակ մարդկության մի մասը այդ մրցակցությունը վերածում է ստեղծագործական էներգիայի և հաղթանակներ ու ձեռքբերումներ ամրագրում, անվտանգության մեխանիզմներ մշակում:

Որտե՞ղ ենք մենք՝ համաշխարհային մրցակցության կորուստները հարստացնողների՞, թե՞ ձեռքբերումներից հարստացողների, մրցակցության էներգիայից հարստացողների շարքում:

1988-ից հետո թվում էր, որ մենք երկրորդ շարքերում ենք, այսինքն` համաշխարհային մրցակցությունից հարստացողների, ում համար մրցակցությունը առաջին հերթին ինքն իրեն գերազանցելու, ինքն իր նկատմամբ անընդհատ հաղթանակի մի շարժում էր, որն անխուսափելիորեն բերում է հաղթանակներ ու այլ ձեռքբերումներ: Այդպես մենք դարձանք Արցախի հաղթանակի տեր, այդպես մենք դարձանք պետականության հնարավորության տեր, մենք ստացանք անկախության հնարավորություն, ազգերի համաշխարհային ընտանիքում պատվավոր տեղի ու դերի հնարավորություն, այսպես ասած` «բարձրագույն խմբում» խաղալու հնարավորություն:

Սակայն արդեն հաջորդ իսկ «մրցաշրջանում» մենք հայտնվեցինք աուտսայդերի դերում: Մենք սկսեցինք ոտնատակ տալ մեր իսկ ձեռքբերումներն ու հաղթանակը, մենք սկսեցինք հանգստանալ մեր իսկ հաղթանակի դափնիների վրա` մեր մարմնի ծանրությամբ տրորելով դրանք: Մինչև որ հասանք «բարձրագույն խմբից» դուրս մնալու վերջին կետին: Այսօր այդ կետում մենք փորձում ենք աշխարհից նեղանալ կամ զայրանալ աշխարհի վրա, վրդովվել, որ մեզ հասցրել են մինչև դուռը և չեն կարկամում դռնից դուրս թողնել:

Մենք զիջել ենք մեր մրցակցային դիրքերը, մենք մսխել ենք մեր առավելությունները կամ դրել ենք դրանք փակի տակ, մենք չենք դիմացել համաշխարհային մրցակցությանը, աշխարհի առաջատարներին քաղաքակրթորեն հավասարվելու փոխարեն մենք հավասարվել ենք ադրբեջաններին` ինքներս մեզ խաբելով, թե ատրիբուտային, արտաքին, առավելապես կոսմետիկ տարբերություններով կարող ենք խաբել աշխարհին:

Մենք տանուլ ենք տվել քաղաքակրթական մրցակցությունը, բայց տանուլ ենք տվել ոչ թե Ադրբեջանին, Թուրքիային, աշխարհի որևէ այլ երկրի՝ տերության կամ գերտերության, այլ տանուլ ենք տվել ինքներս մեզ: Մենք մրցակցության մեր բաժինն ենք տանուլ տվել` հաղթելով դրա առաջին խաղակեսում՝ պատերազմը, բայց պարտվելով երկրորդում՝ խաղաղությունը: Եվ հիմա մեզ բերել են լրացուցիչ ժամանակի, ու այստեղ մենք պետք է կենտրոնանանք այդ ժամանակը հաղթելու վրա, մենք պետք է կենտրոնանանք լրացուցիչ ժամանակում գոնե երկրորդ խաղակեսում կորցրածը վերականգնելու վրա, մենք պետք է գոնե լրացուցիչ ժամանակում պատշաճ խաղանք, նոր հետո միայն բողոքենք, տրտնջանք, թե դատավորներն անարդար են վարում խաղը:

Ընդ որում` դատավոր, մրցավար էլ չկա, պարզապես կան շրջանակներ, որում պետություններն ու սուբյեկտները հայտնվում են իրենց ձեռքբերումներով կամ կորուստներով: Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեզ չդիտարկեն Ադրբեջանի հետ հավասար,- ինչքան էլ որ մենք մեր դիրքերից սա համարենք անարդար,- միևնույն է` մենք պետք է ոչ թե տրտնջանք, ոչ թե հերթական անգամ աղաղակենք «անաստված աշխարհի», «դավադիր աշխարհի» մասին, այլ մտածենք անել այն, ինչը մեզ հիմնավոր և անշրջելի կերպով կհեռացնի Ադրբեջանից և կմոտեցնի այն աշխարհին, որից մենք աջակցություն ենք ուզում: Այդ ժամանակ մեզ առաջատար աշխարհը իր հետ կհավասարեցնի, իր հետ հավասար հարթության վրա կդիտարկի, ոչ թե Ադրբեջանի:

Դեռ ժամանակ կա՝ լրացուցիչ ժամանակ: Պետք է շտապել, քանի չեն նշանակել 11-մետրանոցներ, այսինքն` քանի Հայաստանի ճակատագիրը վերջնականապես չի դրվել վիճակախաղի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում