Համակարգչային անվտանգության ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկը՝ Symantec ընկերությունը, հայտնաբերել է երբևէ հանդիպած ամենակատարյալ համակարգչային վիրուսը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Մասնագետների խոսքով՝ Regin վիրուսը, ըստ ամենայնի, ստեղծվել է որևէ պետության լաբորատորիաներում: Դրա մասին են վկայում վիրուսի բարդությունն ու կատարելությունը:
Այդ վիրուսի օգնությամբ չարագործները կարողացել են սքրինշոթեր անել վարակված համակարգչից, հասանելիություն ստանալ գաղտնաբառերին ու վերականգնել ջնջված ֆայլերը:
Regin-ը կիրառվել է առնվազն 6 տարիների ընթացքում ՝ ողջ աշխարհում տարբեր կազմակերպությունների, բիզնես-կառույցների և մասնավոր անձանց նկատմամբ լրտեսություն իրականացնելու համար:
Ինչպես հաստատում են Symantec-ի փորձագետները, վիրուսով վարակված համակարգիչների մեծ մասը գտնվում են Ռուսաստանում, Սաուդյան Արաբիայում և Իռլանդիայում: