Կանադացի բժիշկները Հյուսիսային Ամերիկայում առաջինն են, ովքեր թմրամոլներին կնշանակեն հերոինային թերապիա: Նման բուժում սպասվում է միայն նրանց, որոնց մնացած բոլոր միջոցները չեն օգնել: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Այն հիվանդներին, որոնց մետադոնի ներարկումները չեն փրկի, հերոին կներարկվի:
Բժիշկների խոսքով՝ այդ խմբում կախվածությունն այնքան ուժեղ է, որ ուրիշ ոչ մի բուժում արդյունք չի տա:
Ծրագիրն առաջին անգամ կիրականացվի Քրոսթաունում՝ 202 հիվանդների համար: Օրական երեք անգամ թմրամոլները կլինիկա կգնան՝ ստանալու ներարկում: Ներարկումներից բացի՝ հիվանդները կստանան նաև հոգեբանական օգնություն:
Մեկ հիվանդի բուժման արժեքը տարեկան միջինը կազմում է 27 հազար դոլար: Ծախսերը փակում է կլինիկան: