Հռոմում Սուրբ Պետրոսի հրապարակում կայացած արարողությանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը աղոթել է նոր սրբերի համար, որոնց թվում կան նաև 4 իտալացիներ՝ գրում է Korrespondent.net-ը:
Ավելի քան 5 հազար հնդիկ հավատացյալներ էին ժամանել Վատիկան՝ մասնակցելու արարողությանը:
Սրբերի շարքին են դասվել նաև հնդիկ քահանա Կուրիակոս Էլիաս Չավարան և միանձնուհին՝ Հնդկաստանի հարավում գտնվող Կերալա նահանգից: Նրանք պատկանել են Սիրո-մալաբար կաթոլիկ եկեղեցուն, որը, ըստ քրիստոնյաների, հիմնվել է 1-ին դարում՝ Հնդկաստան Թովմաս առաքյալի ժամանումից հետո: