Կիրակի կայացած Թունիսի նախագահական ընտրություններում գործող նախագահ Մոնսեֆ Մարզուկին և «Նիդաա Թունիս» կուսակցության առաջնորդ Բեջի Քաիդ Ալ-Սեբսին հավաքում են գրեթե հավասար ձայներ, հնարավոր է ընտրական երկրորդ փուլ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Եթե թեկնածուներից ոչ մեկը չստանա բացարձակ մեծամասնություն, ընտրական երկրորդ փուլը կկայանա դեկտեմբերի վերջին:
Թունիսում նախագահական ընտրություններն անցկացվել են առաջին անգամ՝ 2011 թվականի հունվարի 14-ի հեղափոխությունից հետո, որի արդյունքում տապալվեց նախագահ Զին Ալ-Աբիդին բեն Ալիի ռեժիմը: