Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում այսօր մեկնարկում է Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանը:
Եվրապատգամավորների կողմից քննարկվելիք գլխավոր թեմաների շարքում են Եվրահանձնաժողովին ուղղված անվստահության քվեի ընդունումը և Պաղեստին պետության ճանաչումը: Խորհրդարանականների առջև ելույթ կունենա Հռոմի պապ Ֆրանցիսկոսը: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Ողջ Եվրահանձնաժողովին անվստահության քվեի արտահայտման առաջարկը կքննարկվի այսօր՝ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի և բոլոր եվրահանձնակատարների ներկայությամբ: Առաջարկը քվեարկության կդրվի նոյեմբերի 27-ին՝ ասվում է Եվրախորհրդարանի տարածած մամլո հաղորդագրությունում:
Եվրահանձնաժողովի արձակման մասին բանաձևը պետք է ստանա կրկնակի մեծամասնության՝ 2/3-ի աջակցությունը: