Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը եվրոպական երկրների բլոկին տարեկան կարժենա 25 մլրդ եվրո: Այս մասին հայտնում է Europe Online-ը:
«Մենք պետք է պարզենք, թե ով է վճարելու տարեկան 25 մլրդ եվրո, որն անհրաժեշտ է Ուկրաինայի աջակցության համար»,- ասել է Օրբանը՝ հավելելով, որ դեմ չէ երկրի ընդունմանը ԵՄ կազմ:
Սակայն, քաղաքական գործչի խոսքով՝ Ուկրաինան պետք է լինի քաղաքականապես և տնտեսապես կայուն, ինչպես նաև ի վիճակի լինի վերահսկելու իր սահմանները: