Սննդի մեջ լոլիկի օգտագործումը, որը հարուստ է լիկոպին հակաօքսիդանտով, ինչպեսև լոլիկի հիման վրա պատրաստված մթերքի օգտագործումը սերտորեն կապված է կաթվածի ռիսկի նվազման հետ, պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց աշխատանքը հրապարակված է Neurology ամսագրում:
«Հետազոտությունը նաև ապացույցներ է վկայակոչում, որ մրգերով ու բանջարեղենով հարուստ դիետան կաթվածի ցածր ռիսկ է ենթադրում»,- ասվում է Արևելյան Ֆինլանդիայի համալսարանի բժիշկ Ջոունի Կարպիի հետազոտոթյան մեջ:
Նրա խոսքով՝ արդյունքները հաստատում են արդեն հայտնի խորհրդատվությունները, որ կաթվածի կանխարգելման համար օրական պետք է ուտել առնվազն 5 բաժին միրգ ու բանջարեղեն:
Լիկոպինը պիգմենտ է, որը որոշում է որոշ բույսերի գույնը, օրինակ՝ լոլիկի, գուավայի, ձմերուկի: