The Beatles խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի կիթառը, որը աճուրդի էր դրվել Լոնդոնի Rock & Roll Memorabilia աճուրդում նախնական 400 հազար ֆունտ ստերլինգ գումարով, գնորդ չի ունեցել, հայտնում է RIA Novosti-ն:
«Լոտը չի վաճառվել»,- հայտնել են աճուրդի կազմակերպիչները:
Լոտն աճուրդի էր դրել Լենոնի զարմիկը՝ Դևիդ Բիրչը, որն այն նվեր էր ստացել:
Gretsch 6120 կիթառն օգտագործվել է խմբի ֆոտոսեսիայի ժամանակ՝ 1966թ. EMI ստուդիայում Paperback Writer-ը ձայնագրելիս: