Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետեր Չեխը կարող է լքել թիմը, հաղորդում է Daily Mail-ը:
«Ազնվականներ»-ը պատրաստ են վաճառել թիմի 32-ամյա դարպասապահի տրանսֆերը 7 մլն ֆունտի դիմաց: Բացի այդ, Չեխը նույնպես ցանկանում է լքել թիմը:
Հաղորդվում է, որ վերջինիս ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը և «Լիվերպուլ»-ը: